«Չգիտեմ՝ ինչու է որոշել հիմա այդպես խոսել, կարող էր ավելի շուտ սկսել․․․ Ես կօգտվեմ «Գյումրիի տղամարդու սահմանադրական իրավունքից» և չեմ անդրադառնա տվյալ կնոջ պահվածքին, որովհետև կարծում եմ՝ դրանով պետք է զբաղվի իր ամուսինը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Աննա Հակոբյանն անդրադառնում է բոլոր նրանց, ովքեր քննադատել են իրեն և իր ընտանիքին։ «Ցանկացած ատելության խոսույթ, կապ չունի՝ դա ով է ասում, դատապարտելի է, իհարկե չի կարելի նման բան թույլ տալ»,- հավելեց Մխիթարյանը։ *** |
«Երբ տղամարդը սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, յուրաքանչյուր կին էլ հնարավոր է սկսի նույն կերպ պատասախան տալ»,- Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի գրառումներին։ «Պետք է հասականան, որ կա արժանապատվություն, ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպետք է անցնեն, և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորել։ Դա հայ տղամարդուն սազական չէ։ Ես որպես ՀՀ քաղաքացի սիրում և հարգում եմ ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել։ Այդ ամեն ինչը սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,- ասաց նա։ |
Դիտեք նաև՝