▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև

«Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում, Դիլիջանի համայնքապետ, իր սեռը կենսագրական տվյալներում «արու» գրած ու դրանով հայտնի դարձած Դավիթ Սարգսյանի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև, որի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծել են Դիլիջանի համայնքապետին, նրա եղբորը, նրանք էլ` Վախթանգ Թամրազյանի հորը:

Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն Դիլիջանի համայնքապետարանում:

Համայնքապետ Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարներին խորհրդակցության է հրավիրած եղել, որի ընթացքում հանձնարարականներ է տվել, այդ թվում` Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանին: Վերջինս, ասացին, մի քիչ գինովցած է եղել, և նրան դուր չեն եկել Դավիթ Սարգսյանի հանձնարարականները, թեպետ` խորքում այլ խնդիր էլ է, կարծես, եղել, և հայտարարել է, որ համայնքապետի հանձնարարականը չի կատարի: Դրանից առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, որը տեղափոխվել է համայնքապետի աշխատասենյակ: Ասացին` գինովցած ու վրդովված Թամրազյանը սկսել է ջարդուփշուր անել Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի գույքը, սակայն բանը ծեծկռտուքի չի հասել:

Օրեր անց Դավիթ Սարգսյանը իր եղբոր ու մի քանի կողմնակիցների հետ, միջնորդի միջոցով Վախթանգ Թամրազյանին հրավիրել է Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտ` իբրև թե հաշտվելու: Վախթանգը հանդիպման է գնացել հոր հետ, սակայն կողմերի միջև խոսակցությունը հարթ ընթացք չի ստացել, և սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք:

Մեզ պատմեցին, որ թեև Դավիթ Սարգսյանն ու իր կողմնակիցները թվաքանակով ավելի շատ են եղել, բայց Վախթանգ Թամրազյանին, որ ասում են` պինդ տղա է ու նրա հորը հաջողվել է Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծել, վերջիններս էլ, ասացին` կարողացել են ծեծել Վախթանգի հորը»,-գրում է ՄակարյանՆյուզ տելեգրամյան ալիքը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին