▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չբացառենք սյուրպրիզները․ ԱՄՆ-ում ձերբակալված, բայց գործոն հանդիսացող Վարդան Ղուկասյանի հանգամանքը կա․․․ քաղաքագետ

Չբացառենք սյուրպրիզները․․․Ի վերջո կա  այս պահին ԱՄՆ-ում ձերբակալված, բայց գործող հանդիսացող Վարդան Ղուկասյանի հանգամանքը․ քաղաքագետ

Քաղաքական դաշտում այս աշնանը վերադասավորումներ կլինեն, նոր ընդդիմադիր դաշինքներ կձևավորվեն,- ԱրմենիաSputnik–ի մամուլի կենտրոնում ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։

«Աշնանն արդեն կուրվագծվեն այն 4-5 հիմնական ուժերը, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում։ Ընդդիմության ծանրակշիռ ուժերն են լինելու երկրորդ և երրորդ նախագահների թիմերը, Սամվել Կարապետյանի ձևավորած նոր ուժը»։

Արտահերթ ընտրությունների անցկացումը Սուրենյանցը գրեթե բացառում է, կարծում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ավելի շուտ հերթական ընտրությունների են նախապատրաստվում։

***

Նիկոլ Փաշինյանի համար Վաշինգտոնում ստորագրված թղթի բովանդակությունը չէ կարևոր, այլ թղթի փաստը` ընտրություններում հասարակությանը մանիպուլացնելու համար,- ԱրմենիաSputnik–ի մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այն փաստաթուղթը, որը խաղարկելու է ներքաղաքական գործընթացներում, փորձելու է դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և հակառակը՝ փորձելու է թիրախավորել բոլոր ընդդիմախոսներին՝  նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ»,- ասաց Սուրենյանցը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին