ԴՕԿ կուսակցության լրատվականը գրում է․
Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո հարթակներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այսօր փողով կենաց են խմում, TikTok-ում բաթլեր խաղում և ձևացնում են, թե քաղաքական դիրքորոշում ունեն։ Այդ նույն մարդիկ, երբ Վարդան Ղուկասյանը ազատության մեջ էր, հերթ էին կանգնում նրա հետ հարցազրույց անելու համար՝ միայն իրենց անունը գովազդելու նպատակով։
Այսօր այդ «քաջերը» միավորվել են տարբեր կեղտոտ էջերի տակ և մեկ ճակատով փորձում են գրոհել Վարդան Ղուկասյանի աջակիցների և կուսակցության վրա։ Բայց դուք դեռ չհասկացաք, որ ձեր այդ ձեռագիրը ոչ մի ազդեցություն չի ունենում մեր գործունեության վրա։
Մենք հասկանում ենք՝ դուք ծանր եք տանում մեր միասնականությունը։ Ավելի ծանր եք տանում այն, որ Վարդան Ղուկասյանը շարունակում է վայելել ժողովրդի անկեղծ սերն ու հարգանքը։ Այդ սերն այնքան մեծ է, որ ձեր հարձակումները չեն կարող ազդել մեր ընթացքի վրա։ Մինչ դուք զբաղված եք արհեստական աղմուկով, մեր շարքերը օրեցօր աճում են, իսկ ձեր վրա կուտակվում են միայն նոր քրեական գործեր։
Եթե դուք ձեր «փիարն» անելու համար պարզապես կուսակցության անունը հիշատակեիք, գուցե մենք էլ ձայն չհանեինք։ Բայց երբ անցնում եք սահմանը ու փորձում եք վիրավորել մեր աջակիցներին՝ նրանց կարծիքի կամ քաղաքական հայացքի համար, դա մենք անտեսել չենք կարող։ Մենք ունենք մեր ձևով պատասխանելու եղանակը։ Մենք պաշտպանում ենք մեր յուրաքանչյուր աջակցի, և եթե նույնիսկ մեկ մարդու նեղացնեք, ապա ստիպված կլինեք վայելել մեր եփած բորշը։
Մենք նաև շատ լավ գիտենք, թե ովքեր են ձեր հետևում կանգնած՝ մարդիկ, որոնց համար արժեքը միայն նյութական պահանջմունքն է։ Նրանց «գնելը» միշտ էլ հեշտ է եղել։ Բայց նյութականի վրա կառուցված խաղերը երկար կյանք չունեն։
Շարունակեք ձեր հարձակումները։ Ամեն նոր հարձակում ձեզ ավելի է բացահայտում, իսկ մեզ՝ ավելի ամրապնդում։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, և հենց դա է ձեզ ամենից շատ վախեցնում։


