▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանոթացեք YouTube-ով միլիոններ վաստակող 10 հնարամիտների հետ. ինչպես է դա նրանց հաջողվում

«YouTube» կայքը 2005թ.-ին առաջին անգամ թողարկվելուց ի վեր պայթեց՝ դառնալով համացանցային աստղերի կայացման հարթակ։ Գաղտնիք չէ, որ «YouTube»-ի ամենախոշոր աստղերը հռչակ ձեռք բերելուց զատ հովանավորված տեսանյութեր ու գովազդներ են օգտագործում այս հարթակում գումարներ վաստակելու համար։

Իսկ գիտե՞ք, թե ովքեր են «YouTube»-ի ամենաբարձր վարձատրվող աստղերը։ 
«Forbes» ամսագիրը պատասխանում է այս հարցին՝ տեղեկացնելով, որ յութուբյան միլիոնատերերը գումարներ են վաստակում գովազդների և հովանավորված տեսանյութերի միջոցով։ Ցանկում ներառված որոշ մարդիկ ունեն նաև իրենց սեփական բիզնեսն ու առանձին գործարքներ են կնքում։

 10  Ռուզաննա Պանսինո

Եկամուտը՝ 2.5 միլիոն դոլար

Ռուզաննա Պանսինոն խոհանոցային շոու է վարում յութուբյան «Nerdy Nummies» ալիքով՝ ամենասովորական բաղադրատոմսերը ներկայացնելով չափազանց յուրօրինակ ձևով։

 9  Ռոման Աթվուդ

8. (tie) Roman Atwood

Եկամուտը՝ 2.5 միլիոն դոլար

Ռոման Աթվուդը թաքնված տեսախցիկով հումորային տեսանյութեր է հրապարակում։ Ռոմանը հաճախ չար կատակներ է խաղում նույնիսկ իր հարազատ մարդկանց գլխին։ Վերջերս նա ձևացնում էր, թե սպանում է իր նորածին երեխային՝ իր ընկերուհու արձագանքը տեսանկարահանելու համար։

 8  Լիլի Սինղ

8. (tie) Lilly Singh

Եկամուտը՝ 2.5 միլիոն դոլար

Լիլի Սինղը ամենատարբեր տեսահոլովակներ է վերբեռնում «YouTube»՝ հումորային սկեչերից մինչև երաժշտական հոլովակներ իր «Superwoman» յութուբյան ալիքում։

 7  Միշել Ֆեն

7. Michelle Phan

Եկամուտը՝ 3 միլիոն դոլար

Միշել Ֆենը 27 տարեկան է, ով ավելի քան 7.5 միլիոն հետևորդններ ունի YouTube-ում։ Բացի շպարվելու և մազերը հարդարելու ուսուցողական տեսանյութեր հրապարակելուց՝ Ֆենը նաև ապրելակերպ-հոլովակների առցանց հարթակ է ստեղծել։

 6 dKSI

5. (tie) KSI

Եկամուտը՝ 4․5 միլիոն դոլար

Դեռահաս Օլաջիդ «KSI» Օլատունջին «EA Sports FIFA»-ի վիդեոխաղեր էր խաղում ժամերով։ 2009թ․-ին նա սկսեց տեսանյութեր վերբեռնել «YouTube», որտեղ նա խաղը խաղալու ողջ ընթացքում խոսում է իրեն դիտողների հետ։

 5  Ռեթ և Լինք

5. (tie) Rhett & Link

Եկամուտը՝ 4․5 միլիոն դոլար

Ռեթ Մկլագլինն ու Չարլզ Լինքոլն Նիլը ցանկում ներգրավված մյուս աստղերի համեմատ տարիքով ավելի մեծ են, սակայն 38 և 37 տարեկան տղաները բավականին հայտնի են յութուբյան հարթակում։ Ռեթն ու Լինքը հայտնի են իրենց ոճով իրական ընկերությունների համար գովազդային հոլովակներ պատրաստելով։ Նրանք իրենց եկամուտը ստանում են հայտնի ապրանքանիշերի համար իրենց ոճով գովազդային հոլովակներ պատրաստելով ու դրանք իրենց յութուբյան ալիք վերբեռնելով։

 4  Լինդսի Սթիրլինգ

4. Lindsey Stirling

Եկամուտը՝ 6 միլիոն դոլար

Լինդսի Սթիրլինգը չկարողացավ պայմանագիր կնքել ձայնագրման ստուդիայի հետ 2007թ-ին, դրանից հետո նա սկսեց իր տեսանյութերը հրապարակել YouTube-ում։ Ջութակի դասական կրթություն ունեցող ջութակահարուհին հայտնի դարձավ հիպ-հոպ երգերի իր վերամշակմամբ։ 2010թ․-ին Ստիրլինգը հայտնվեց «Americas Got Talent» մրցույթին, որտեղ նա հայտնի էր որպես հիպ-հոպ ջութակահարուհի։

 3  Ֆայն Բրադրս

2. (tie) The Fine Brothers

Եկամուտը՝ 8.5 միլիոն դոլար

Բրուկլինցի եղբայրներ Բեննի և Ռաֆի Ֆայները համացանցային պրոդյուսեր-գրող-ռեժիսորներ են, ովքեր հրաշալի տեսանյութեր են վերբեռնում «YouTube», որտեղ ցուցադրվում է մարդկանց արձագանքն այս կամ այն երևույթի վերաբերյալ (երեխաների արձագանքը, դեռահասնեի արձագանքը, յութուբցիների արձագանքը)։

 2  Սմոշ

2. (tie) Smosh

Եկամուտը՝ 8.5 միլիոն դոլար

Սմոշը հումորային դուետ է, որը բաղկացած է յութուբյան վետերաններ Իեն Հեկոքսից ու Էնթոնի Պադիլլայից։ Սմոշը հայտնի է իր՝ վիդեոխաղերն ու փոփ մշակույթը ծաղրող հումորով։

 1  Փյու Դայ Փայ

1. PewDiePie

Եկամուտը՝ 12 միլիոն դոլար

Ֆելիքս Արվիդ Ուլֆ Կջելբերգը վիդեոխաղերի յութուբյան մեկնաբան է, վերջին տարվա ընթացքում նաուղղակիորեն գրավել է յություբը։ Նրա վերբեռնած հոլովակներում երևում է, թե ինչպես է նա վիդեոխաղ խաղում ու արձագանքում այն ամենին ինչ տեղի է ունենում։ Նրա հաջողության գրավականը, թերևս, այն է, որ նա մեծ ուշադրություն է դարձնում իր երկրպագուներին՝ շատ ժամանակ անցկացնելով նրանց մասին խոսելով ու պատասխանելով մեկնաբանությունների բաժնում թողած նրանց հարցերին։

BlogNews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին