▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է 100-ամյա հոբելյանը: Հոբելյանական տարվա բացման գալա-համերգին՝ մայիսի 14-ին, ելույթ է ունենալու դաշնակահարուհի Յուջա Վանգը: Նշել էինք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է պատասխանել, թե որքան է կազմում Յուջա Վանգին Հայաստանում հյուրընկալելու բյուջեն, և թե այդ գումարից որքանն է կազմելու նրա հոնորարը կամ գործակալական ծախսերը: Պատասխանում նշել էին, թե դա հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք:

Հարցն ուղղել էինք այն պատճառով, որ տեղեկություններ էինք ստացել, թե միայն հոնորարը կազմում է մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, և ցանկացել էինք հրապարակել պաշտոնական պատասխանը: Մյուս կողմից՝ ԿԳՄՍՆ-ից նշել էին, թե համերգի ֆինանսավորումը կներառվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբել յանական միջոցառումների ծրագրի նախագծում, որի համար նախատեսվում է առանձին ֆինանսավորում: Ընդ որում, կառավարության համապատասխան որոշումը դեռ չկա:

Ի՞նչ է ստացվում: Մի կողմից՝ գումարի հատկացման որոշում չկա, բայց կա գումար ծախսելու պայմանավորվածություն, մյուս կողմից՝ չնայած համերգը ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն՝ «հերոս հարկատուների» միջոցներից, սակայն տոմսերի գներն աստղաբաշխական են՝ տատանվում են 15000ից մինչև 150000 դրամի սահմաններում: Դա էլ նշանակում է, որ դա համերգ է «ընտրյալների» համար, իսկ երաժշտասեր հանրության ներկայությունը խիստ սահմանափակ է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին