ԲՏԱ նախարարը պնդում է՝ «Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա
«Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին, ԱԺ-ում լրագրողներին ասաց Մխիթար Հայրապետյանը։
«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը»,- նշեց նախարարը։
Հայրապետյանը վստահ է, որ «Շողակաթը» մրցույթում զբաղեցնելու է հանրային մուլտիպլեքսում սլոթն ու շարունակելու է հեռարձակումը։
Դիտեք նաև՝


