Հոկտեմբերի 17-ին սպասվում է սարսափելի երկրաշարժ, որից կարող են զոհվել միլիոնավոր մարդիկ: Այս երկրաշարժը կանխատեսել է է Լոնդոնյան համալսարանի գիտնական և միջուկային ինժեներ Մեհրան Կեշեն:
Գիտնականի խոսքով՝ ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով ճեղք կառաջանա Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև, ամերիկյան և ասիական ափերին փոթորիկների ալիք կբարձրանա: Նրա համոզմամաբ՝ այդ աղետին կարող է 40 մլն մարդ զոհ գնալ, սակայն այլ մանրամսներ չի հաղորդում:
Հյուսիսային Ամերիկայում առաջիկայում ուսումնավարժանքներ են սկսվելու, որոնց ընթացքում ամերիկացիներն ու կանադացիները գործողությունների ծրագիր են մշակելու հզոր երկրաշարժի համար: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ առաջիկա 30 տարիներին Կալիֆորնիայում 99% հավանականությամբ 6.5 կամ ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա: