▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բլոգերին առևանգել են՝ ասֆալտին փռելով»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է բլոգեր Օնո Հարությունյանի առևանգմանը՝ նշելով․ «Քիչ առաջ «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի տարածքից անհայտ անձինք, ինչպես հարիր է ներկայիս իշխանություններին, ասֆալտին փռելով առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Նա եղել է իր ընկերուհու հետ։

Բլոգերը Էջմիածնի քաղաքապետարանի կողմից թույլ տված ապօրությունների, քաղաքի խայտառակ կառավարման փաստերն էր ներկայացնում...»։

Հավելենք, որ ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են, որ Վաղարշապատում մեկ անձ է ձերբակալվել խուլիգանության կասկածանքով։

«Մայր Հայաստան»-ի անդամներ հավաքվել են տեղի Ոստիկանության դիմաց։

«Օնո Հարությունյանին 7-8 անձնավորություն՝ ոչ ոստիկանական համազգեստով, տապալել են գետնին և առևանգել։ Հետո տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն։ Փաստորեն ոստիկաններն են եղել։ Նոր ՆԳՆ-ն հայտնել է, որ խուլիգանության հոդվածով է, չգիտենք, կպարզենք»,- ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն կիրակի` նոյեմբերի 16–ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին