Բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ կիրառվեց նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք
Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ երկարաձգել կալանքի ժամկետը 3 ամիս ժամկետով և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ։
***
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվում են «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի և 17 աջակիցների նախնական դատալսումները. դատարանը քննում է մեղադրյալներից մի քանիսի խափանման միջոցի հարցը։
Արդեն հայտնի է նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքը չի երկարաձգվի
Դատարանը որոշեց Ռոստոմյանի նկատմամբ սահմանել բացակայելու արգելք և վարչական հսկողություն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից, այսինքն՝ Ռոստոմյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո։
Դիտեք նաև՝
***


