▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաշկիրիայում սպանված հայի հայրը սպառնում է ինքնադատաստան տեսնել

Այսօր`  հոկտեմբերի 29-ին,   ՌԴ Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում դիմակավոր մարդկանց  մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին և կրակ բացել յոթ մարդու վրա: 

Տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, ում պատկանում էր ավտոսերվիսը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է գլխի մասում ստացված հրազենային վնասվածքից:

Ըստ ռուսական LifeNews-ի` կրակոցներին նախորդել է ճանապարհային խնդիրը, որը ծագել է ավտոսերվիսում տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: 

Սպանվածի հայրը`  Համլետ Սարգսյանը, սպառնացել է ինքնադատաստան տեսնել ավտոսերվիսի վրա հարձակվողների նկատմամբ, եթե առաջիկա օրերի ընթացքում նրանց չգտնեն:  Ըստ նրա` որդու սպանության մեջ մեղավոր է քաղաքային սրճարաններից մեկի տնօրենը.

«Ես «վորոշիլովյան հրաձիգ» կդառնամ կամ ավելի վատ։ Թող 24 ժամում գտնեն մեղավորին, որպեսզի ես կարողանամ դեմ առ դեմ կանգնել և հարցնել, թե ինչի համար է նա սպանել իմ որդուն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին