Թարմացված․ Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։
Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։
Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։
Բարձրաստիճան հոգևորականն էդ ցածրաստիճան դավաճանի կողքն ինչի՞ ա կանգնել․ Էդգար Ղազարյանի մտահոգությունը եկեղեցու վերաբերյալ
Ավելի վաղ, Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր ներկայացրել ու գրել էր․
Եթե այս լուսանկարը Photoshop չի, ապա ուզում եմ հասկանալ, թե ինչ է։Մանրամասն կանդրադառնամ կիրակնօրյա իմ շաբաթվա ամփոփման եթերում։


