▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարձրացվել են զինծառայողներին և նրանց ընտանիքներին վճարվող գումարների չափերը

Նոյեմբերի 2-ին տեղի ունեցած Կառավարության նիստին որոշվել է բարձրացնել զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին վճարվող պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերը:

ասնավորապես որոշման համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաև մարտական հերթապահության և հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում առաջարկվում է վճարել 2 մլն. ՀՀ դրամ՝ 910 հազ. ՀՀ դրամի փոխարեն, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում վճարել 1 մլն. ՀՀ դրամ՝ 455 հազ. ՀՀ դրամի փոխարեն:

Վերանայվել են նաև 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ զինծառայողներին վճարվող գումարների չափերը:

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին