▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր». Սիրանուշ Սահակյան

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր»,- «Ազատության»-ը փոխանցել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գերիներն օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

«Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ»,- ընդգծել է իրավապաշտպանը:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին