▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բագրատ և Միքայել սրբազանները նույն խցում են․ դիտավորյալ են արել, որ կարողանան նրանց խոսակցությունը ձայնագրել»․ փաստաբան

Բագրատ սրբազանն ու Միքայել սրբազանը նույն խցում են,-այսօրվա ասուլիսում լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը

«Դիտավորյալ են արել, որպեսզի կարողանան նրանց խոսակցությունը ձայնագրել»,–ասաց պաշտպանը։

***

Ակնհայտ ապօրինի ու անհիմն է մեղադրանքը, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի. պաշտպանը` Միքայել սրբազանի գործի մասին

«Սա նաև քննչական մարմնի դիրքորոշումն է եղել մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին»,–ասաց Երեմ Սարգսյանը ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` ամեն ինչ սկսել է հունիսի 4-ին։ Դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունը իբր հաղորդում է պատրաստել և ուղակել քննչական, քննչականն էլ վարույթը նախաձեռնել է։ 

«Հիմա, որ հետ ենք գնում, տեսնում ենք` հենց այդ օրն էր վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում Միքայել սրբազանին։ Սա քաղաքական հետապնդում է և դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է, բացառապես վարչապետի գրառումների կամ գուցե հանձնարարության արդյունքում»։

***

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպաններն ասուլիսի ժամանակ անդրադարձան Սրբազանին առաջադրված մեղադրանքին՝ այն որակելով անհիմն, իսկ կալանքը՝ ապօրինի։ «Այս կալանքը հակաեկեղեցական շարժման շրջանակներում է և քաղաքական հետապնդում է»,- ասացին պաշտպանները։ Խոսելով իշխանության սկսած «հակաեկեղեցական շարժման» մասին՝ փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց․ «Այս հակաեկեղեցական շարժումը շատ նման է «տուշոնկա» օպերացիային։ Փորձում են, անձին թիրախավորելով, վարկաբեկել ինստիտուտը, որոշակի բարոյական և իրավական խնդիրներ ցույց տալ՝ ինստիտուտը զրկելով հանրության պաշտպանությունից։ Իրենք բնականաբար գաղտնալսումներն ունեն և երբ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ից մեկնարկեց իր արշավը Եկեղեցու դեմ, արդեն պարզ էր, որ մի քանի ծրագիր են իրականացնում, սկսեցին հակաբարոյական բաների մեջ մեղադրել եկեղեցականներին, Բագրատ Սրբազանի գործը կապակցեցին Եկեղեցու հետ, այժմ էլ Միքայել Սրբազանի գործն են ուզում կապակցել Եկեղեցու հետ»,- ասաց Զոհրաբյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին