▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Անի Քոչարին. «Շատերի մոտ ձեր այդ քայլը միայն զայրույթ էր առաջացրել»

Բաց նամակ Անի Քոչարին

Հարգելի Անի Քոչար, 
Ես անչափ ուրախ եմ, որ Ձեզ թվում է, որ Ձեր աղոթքների շնորհիվ է միայն, որ Ռաֆայելը տուն վերադարձավ: Սակայն ուզում եմ տեղեկացնել, որ դա տեղի է ունեցել բացառապես "Բարի մամա" ՀԿ-ի, "Յունիսեֆ" ընկերության աշխատակիցների և Սոցապ նախարարության շնորհիվ: 
Չգիտես ինչու, իմանալով երեխայի ծնողների հեռախոսահամարը, նրանց աջակցելու փոխարեն միայն ավելի եք մոլորեցրել: 
Երեխայի հաշվին փորձեցիք 
PR անել, այնինչ շատերի մոտ ձեր այդ քայլը միայն զայրույթ էր առաջացրել: 
Չգիտես ինչու ջնջեցիք մեկնաբանությունս և ինձ ուղարկեցիք սև ցուցակ: Սակայն կգրեմ ևս մեկ անգամ:
Երբ Ռաֆը տուն վերադարձավ, պարզվեց շատերը աղոթում էին, գիշերները չէին քնում մտահոգությունից, անհանգստանում էին...
Հարց.ու°ր էին այդ մտածողները այս մեկ տարվա ընթացքում: Մի°թե գոնե 1 հատիկ խաղալիք են ուղարկել փոքրիկին: Կամ թեկուզ հետաքրքրվել նրանով...
Երջանիկ եմ, որ պստոս տանն է դիմավորելու իր տարեդարձը: Եվ այսուհետ ծնողները նրան կպաշտպանեն ձևական հետաքրքրվողներից:
Մինչ Ձեր աղոթքները, սակայն, հաստատ ավելի արագ տեղ հասած կլինեին Մայր Թերեզայի քույրերի աղոթքները, որոնք` ի տարբերություն այլ մարդկանց, մաքուր և ազնիվ էակներ են:
Բայց դե...
Շնորհակալ եմ ,որ աղոթել եք: Առանց ձեր աղոթքների ոչինչ չէր ստացվի: Դա էր գլխավոր նախապայմանը:
Շնորհակալ եմ նաև ինձ և այլ ճշմարտությունը գրող մարդկանց սև ցուցակ ուղարկելու համար:
Աստված յուրաքանչյուրին իր սրտով թող տա:

Մարինե Ադուլյան
"Բարի մամա" ՀԿ նախագահ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին