Խնդրում եմ կարդալ. հերթական անգամ ծայրահեղ ծանր պայմաններում գոյատևող ազատամարտիկի ընատանիք: Գևորգն ընդամենը 41 տարեկան է, պատերազմի մասնակից է, վիրավորվել է կռվի ժամանակ, ինչի արդյունքում հաշմանդամ է դարձել՝ գլուխը պլաստմասից է, մարմնի ձախ կողմն ամբողջությամբ թուլացած է, դժվարությամբ է քայլում՝ կաղակով, ունի զինհաշմանդամության առաջին կարգ:
Ունի 4 անչափահաս երեխա՝ 13-ամյա տղան ևս հաշմանդամ է, արդեն չի խոսում, էպիլեփսիա ունի, չի կարողանում ինքնուրույն քայլել, նստել և այլն, զույգ աղջիկ ունի 10 տարեկան և 4-ամյա տղա: Ընտանիքը ապրում է ավտոտնակ հիշեցնող կառույցում: Քաղցած չմնալու համար օգտվում են բարեգործական ճաշարանից, մի քանի օրվա հին հաց են գնում, որպեսզի գումարը բավականացնի բոլոր օրերի համար, հաճախ հարակից հացի արտադրամասից են հացն անվճար տալիս՝ տեսնելով ընտանիքի վիճակը:
Երեխաները երբևէ համեղ չեն սնվում, չունեն հագուստներ, կոշիկներ, խաղալիքներ: Երազում են հեծանիվի, ռոլիկների, երկաթից օղակ խաղալու, կոնֆետների մասին, քույրերի միակ երազանքն է, որ եղբայրը դարձյալ սկսի խոսել:
Տան մահճակալները կոտրված են, հեռուստացույցը չի աշխատում, չկան անկողնային պարագաներ, սպասք, երեխաները ոչ մի հատիկ գրենական պիտույք չունեն, չնայած որ շուտով դպրոց գնալու ժամանակն է: Հաշմանդամ երեխային անհրաժեշտ դեղորայքը պոլիկլինիկայից ստանում են, սակայն նրան տակդիրներ են անհրաժեշտ՝ 7-րդ համարի Libero:
Ընկերներ ջան, այցը կիրակի է, եթե մեզանից յուրաքանչյուրը գոնե մի փոքրիկ օգնի նրանց, ապա բավականին կթեթևացնենք այս ընտանիքի հոգսը: Անձամբ ինձ մոտ պարտքի զգացում կա, այս մարդը մեզ համար կռվելու արդյունքում է հաշմանդամ և անաշխատունակ դարձել, հիմա մեր հերթն է գոնե չնչին ուշադրություն դարձնելը:
Անհրաժեշտ է՝ սնունդ ցանկացած տեսակի, խաղալիքներ, գրենական պիտույքներ, անկողնային և տնտեսական պարագաներ, հեծանիվ, օղակ, ռոլիկներ 10-ամյա աղջկա համար, Libero 7 տակդիրներ, մահճակալ և այլն: Հարցերի կամ առաջարկների դեպքում խնդրում եմ գրել անձնական նամակով, որպեսզի փոխանակվենք հեռախոսահամարներով: Շնորհակալություն:
Inecobank CJSC
2050922021627001
ստացող՝ Օգնենք Կարիքավոր ընտանիքներին ՀԿ
Arca Online-5527 3100 0000 5922
ստացող՝ Ս. Մանուկյան
Idram-594391097 ցանկացած վճարային ապարատից ցանկացած չափի փոխանցումներ կարող եք կատարել /թելսել, մեգափեյ և այլն/