Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«․․․Թուրքիան և Ադրբեջանը կներխուժեն Սյունիք տնտեսապես․․․, կսկսեն արդյունաբերական պրոյեկտներ, մեր ժողովրդին փող կտան, իսկ մերոնք, գիտեք, որ փողի դիմաց ամեն ինչ կզիջեն, իրենց երեխաներին էլ կծախեն․․․»։
Այս մեջբերումը հայտնի հայատյաց գործիչների աշխատություններից չի։ Հայ ժողովրդին որպես «փողի դիմաց երեխաներ ծախող» է բնորոշել քաղաքական գիտությունների դոխտուր Արթուր Խաչիկյանը «Ալֆա նյուզ»-ին տված հարցազրույցում։
Ես չափազանց հազվադեպ եմ անդրադարնում հանրային դեմքերի խոսքի բովանդակությանը, հարգելով յուրաքանչյուրի տեսակետ արտահայտելու իրավունքը։ Բայց սույն պարոնը արդեն տևական ժամանակ է, ինչ կոպտորեն ոտնահարում է մեր ժողովրդի քաղաքացիական ու ազգային արժանապատվությունը, միաժամանակ փառաբանելով ադրբեջանցիների քաղաքական իմաստությունն ու դիվանագիտական տաղանդը։ Խուճապ ու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է նվազեցնել մեր դիմադրողականությունը արտաքին սպառնալիքներին։
Բայց Ա․ Խաչիկյանի այս հարցազրույցից հետո կարող եմ ենթադրել, որ «պրոֆեսորի» սարսափելի բարդույթները որդու նկատմամբ նրա ծնողների ինչ-ինչ գործողությունների (մի գուցե առուվաճառքի) հետևանք են։ Հետևաբար, կարելի է ըմբռնումով մոտենալ այս մարդու արտասանած զառանցանքներին։
Խոսքս ավելի շուտ լրատվամիջոցներին է ուղղված՛ ամբիոն մի տրամադրեք խեղճ Խաչիկյանին»: