|
«Մարդիկ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, հիմա ով խոսում է դեմ՝ նստացնել, մեկուսացնել, բանտարկել, անգամ սպանել։ Բողոքում էին նախկին իշխանությունից, որ վարչական ռեսուրս են օգտագործել, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր՝ աննախադեպ լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա»,- այսօր կազմակերպած ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Հիմա Սուրբ Աթոռը հարձակման տակ է, այն մարդիկ, ովքեր տանուլ տվեցին պատերազմը, մեր 5000 ոսկի տղաներին հանձնեցին հողին, զիջեցին հայրենիք, այնտեղ ստորագրեցին այն փաստաթուղթը, այստեղ՝ այս փաստաթուղթը, հիմա աքլորացած «սպեցնազերով», ոստիկաններով, հատուկ գվարդիաներով, սլաք են բռնել ոչ թե արտաքին սպառնալիքների վրա, այլ սեփական քաղաքացիների դեմ՝ լինի աշխարհիկ, կուսակցական, թե հոգևորական։ Իրավունքը պիտի գերիշխի Հայաստանում, այդ իրավունքը պատկանում է ՀՀ քաղաքացիներին»,- Րաֆֆի Հովհաննիսյանը: |
«Այս իշխանությունը, «սպեցնազով» աքլորացած, սլաք է բռնել սեփական քաղաքացիների դեմ»․ Րաֆֆի Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


