▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո՛, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ․ զբաղվում են ոգու քաղաքականությամբ․․․

«Այո՛, հոգևորականները զբաղվում են քաղականությամբ․ զբաղվում են ոգու քաղաքականությամբ, այն քաղաքականությամբ, որը միտված է մեր ազգային ոգու արժեքները պահելուն, վերարծարծելուն»․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանն իր ելույթում ասել է, որ եկել է հանրահավաքին որ խոսի քաղբանտարկյալների մասին․

«Ես եկել եմ իմ խղճին ու սրտին խոսող արժեքներով ձեզ հետ կիսվելու, որովհետև այդ արժեքենրը, այդ սկզբունքները, իբրև հայ տղամարդու, ինձ ստիպում են, որ ես չլռեմ, ինձ ստիպում են, որ ես խոսեմ մեր բանտարկված երեք սրբազանների՝ Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, Տեր Գարեգին քահանայի, նրանց հետ բանտարկված բոլոր մեր քույրերի ու եղբայրների, մեր ազգի ու եկեղեցու նվիրյալ զավակի՝ Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների մասին»,- «Ազատության» հրապարակում իր ելույթում ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Դիտեք նաև՝

«Հայաստանում կալանքը ամենից հաճախ լսվող բառերից է, Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար․ ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, բոլորիս առօրյա կյանքի կենսական մասն են, և երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, անպայման ունենալու ենք պառակտում, վախ անարդարություն»,- նշեց Վարդևանյանը՝ կոչ անելով փոխել միջավայրը և միասնաբար ասել՝ այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ։

***

Այսօր Երևանի Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին, ըստ «Փաստի» հաշվարկների, մասնակցել է շուրջ 30 000 մարդ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին