▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ համերգի կազմակերպման քննադատներից մեկն եմ, բայց ոչ թե Էգեյանից, այլ Նորագյուղից․․․

Դերասան Հովհաննես Ազոյանը, դիմելով կառավարության աշատակազմի ղեկավարին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պարոն Հարությունյան, ճիշտն ասած այդ համերգի կազմակերպման քննադատներից մեկն եմ, բայց ոչ թե Էգեյանից այլ Նորագյուղից։ Կարդացի Ձեր գրառումը ու հասկացա, որ Դուք անմիջական պատասխանատուն եք՝ որպես պետության ներկայացուցիչ։ Ինչպես ասում են «մենք էլ Ձեզ էինք փնտրում» ։

Եվ այսպես…

Եթե խոսում եք քաղաքակրթական արժեհամակարգի մասին, ապա նախ աթոռները մաքրեք ձեր թանկագին հյուրերի համար։

Իսկ իրավական առումով, պատմեք խնդրեմ, թե ինչպես եղավ, որ մոտ 1 ամիս առաջ բացված կազմակերպությունը հաղթեց Սնուփ Դոգի տենդերը։

Եվ կխնդրեմ բոլոր ծախսերը բացվածքով հրապարակել, քանի որ Դուք ներկայացնում եք պետությունը, իսկ պետությունը հաշվետու է իր քաղաքացուն։

Եվ ինչպես հասկացա, սա մեր պետության ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներից է՝ ինչը ողջունելի է, բայց նույնքան մտահոգիչ։ 

Есть ли у вас план мистер Фикс»։

Ավելի վաղ, Արայիկ Հարությունյանի կատարած գրառումը՝ ստորև․ 

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին