▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ա՛յ անգրագետ կենդանի, գոնե քրիստոնեության տարրական տերմինաբանությունը սովորիր». Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այ անգրագետ կենդանի, «հոտ» բառը կրոնական իմաստով նշանակում է քրիստոնյա համայնք. դեգեներատ, հավատավոր ժողովրդին էդ համատեքստում հենց հոտ էլ անվանում են, իձիոտ, գոնե քրիստոնեության տարրական տերմինաբանությունը սովորիր, հետո նոր ներկայացիր իբրև ուժեղ հավատացյալ:
Լավ, հասկանում եմ, որ սա դպրոցական նորմալ կրթություն էլ չի ստացել, բայց կողքը մարդ չկա՞, որ ասի հարգելի ̶տ̶ա̶վ̶ա̶ր̶ Տավրոս, «հոտ» բառը վիրավորանք չի արա․․․

Հավանաբար իրա պես իմբեցիլներին էլ բերել կողքն ա հավաքել ու սենց էլ ղեկավարում են:
Ինչևէ, վստահ եմ, բոլոր ադեկվատ մարդիկ հասկանում են, որ Հովհաննավանքում կատարվողը ակնհայտ աղանդավորական շարժում ա, որի հովիվը Նիկոլն ա: Սա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ, իհարկե, չունի որևէ առնչություն, ավելին՝ ստեղծվել ա բացառապես դրա կազմաքանդման նպատակով»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թալինի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Տավրոսը բացահայտ տգետ է...
Տավորսի անգրագիտության հետ վաղուց է հանրությունը ծանոթ, բայց հետաքրքիր է, դրա կողքին մեկը չկար, որ կանխեր սրա հիմար գրառումը, որ ծիծաղելի վիճակում չհայտնվի... Սա չգիտի «հոտ» բառի իմաստները...
Խեղճ թալինցիներ...
Տավրոս ես, ի՜նչ ես, շարունակիր նույն տեմպերով և ինքնախայտառակվի մինչև վերջ...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին