Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են: