▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթեշյանը կարգալույծ արվեց

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն այսօր առավոտյան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ է արել. այս մասին հաղորդում է Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը` մասնավորապես, հավելելով. «Նշենք, որ սա չի նշանակում, թե Արամ արք Աթեշյանը կարգալույծ է հռչակվել: Որեւէ եպիսկոպոսի կարգալույծ անելու իրավասությունը պատկանում է կաթողիկոսին որպես եկեղեցու բարձագույն իշխանության, ով եւ իրավասու է եպիսկոպոս ձեռնադրել: Հետեւաբար Արամ արք Աթեշյանին կարող է կարգալույծ անել Ամենայն Հայոց կաթողիկոսը միայն, եւ Կրոնական համագումար ժողովը նման իրավասություն չունի: Ընդ որում, հարկ է նկատել, որ, օրինակ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Աթեշյանին, քանի որ Աթեշյանը Էջմիածնական կանոնական տարածքում պաշտոնավարող եպիսկոպոս է եւ ձեռնադրված է Էջմիածնում»

Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի/Asekose.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին