▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենագեր կինը նիհարել է 230 կիլոգրամ

Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկուհի Կատրինա Ռայֆորդը, որը համարվում էր աշխարհի ամենագեր կինը, զրկվել է իր ռեկորդից՝ նիհարելով 230 կիլոգրամ։
«Ես այժմ ինձ ավելի ինքնավստահ եմ զգում։ Այժմ ես գամված չեմ անկողնուն, կարող եմ վազել և զբաղվել ֆիտնեսով շաբաթական 3-4 անգամ»,- պատմել է  38-ամյա կինը։
 
Ամերիկուհին որոշել է նիհարել, երբ նրան խնամելու համար մասնագետները պահանջել են քանդել նրա տան մի մասը, քանի որ կնոջ շնչառությունը ապահովելու համար անհրաժեշտ էր հատուկ սարքավորումներ։
 
Կինը սկսել է դիետա պահել, ուտելով միայն միս, մրգեր և բանջարեղեն, և զբաղվել սպորտով։ Նիհարելու գործընթացը տևել է 12 տարի։
Նա պատմել է, որ վերջերս գնել է իր կյանքում առաջին բիկինին, չնայած դեռ կարիք ունի հեռացնել 63 կիլոգրամ ավելորդ մաշկ։ Նա արդեն հավաքել է 1205 դոլար անհրաժեշտ 10 հազար դոլարից։
 
Մանուկ հասակում Կատրինը դարձել է սեքսուալ բռնության զոհ, ինչից հետո սկսել է շատ ուտել։ 14 տարեկանում նա արդեն 203 կիլոգրամ էր։ 21 տարեկանում նա արդեն չէր կարողանում քայլել։
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին