«Աստղիկ» բժշկական կենտրոնում երեկ գիշեր նորածին է մահացել, գրել է «Արմլուրը»
Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,– հայտնում են Քննչականից:


