Դերասանուհի, երգչուհի և մոդել Յան Ինին իր հայրենիք Չինաստանում անվանում են «ասիական Քիմ Քարդաշյան»: Պատճառը վերջինիս` քիմքարդաշյանական ապրելակերպն է: Այս ամիս տեղի է ունեցել Յանի հարսանիքը, ինչն էլ նրան կրկին հսկայական գումարներ ծախսելու հնարավորություն է տվել:
Angelababy մականունով հայտնի Յանն ամուսնացել է դերասան Հուան Սյաոմինի հետ։ Հարսանյաց արարողություն համար զույգը ծախսել է 20 միլիոն ֆունտ ստեռլինգ: Արարողությանը հրավիրված է եղել 2.000 հյուր: Հատկանշականն այն է, որ ներկա գտնվողներից յուրաքանչյուրը պայուսակ է ստացել՝ նվերներով լի, այդ թվում՝ նաև բբջային հեռախոս: Ըստ լուրերի` Յանի 6-կարատանոց հսկայական ադամանդով մատանին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է արժեցել։