▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել են՝ «սա մեր պատասխանն է վրացական մեքենաները տրանզիտով Իրան անցնելու՝ հայկական կողմի ստեղծած պրոբլեմներին»

Հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ավելի քան մեկ ամիս Գեզի տերմինալում, Թիֆլիսի մոտ, կոնյակ, գինի տեղափոխող և «պատանդառված» հայկական բեռնատարներին օրերս միացան ևս 150 հայկական բեռնատարներ, որոնք ՌԴ էին տանում կահույք և այլ արտադրանք։
Նիկոլի իշխանության պատասխանատուները խորապես թքած ունեն ստեղծված անասելի բարդ իրավիճակի վրա, իսկ այս տեսանյութն ինձ ուղարկած վարորդն ասաց, որ վրացիներն իրենց ասել են՝ «սա մեր պատասխանն է վրացական մեքենաները տրանզիտով Իրան անցնելու՝ հայկական կողմի ստեղծած պրոբլեմներին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին