▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտյոմ Հակոբյանն ամուսնացել է

 

Հաղորդավար Արտյոմ Հակոբյանը, ով վերջին ամիսներին հանդես է գալիս որպես «3off» ժամանցային շոուի հաղորդավար, ամուսնացել է: Այս մասին տեղեկանում ենք Արտյոմի Instagram-ի էջից, որում նա Թբիլիսիում արված լուսանկարներ է հրապարակել և նշել է հետևյալ հեշթեգները` կին, մենք ճանապարհորդում ենք, Թբիլիսի, ռելաքս:

Հիշեցնենք, որ Արտյոմ Հակոբյանի ընտրյալն Էմմա Առաքելյանն է:  Դատելով Էմմայի ֆեյսբուքյան էջից՝ վերջինս հեռուստատեսության հետ կապ չունի: Որպես աշխատավայր՝ Էմմայի էջում նշված է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նշենք նաև, որ Asekose.am-ի հետ զրույցում ավելի վաղ Արտյոմը չէր ցանկացել որևէ մեկնաբանություն տալ ` անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխության հետ կապված:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին