▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանի և որդու՝ Կիպրոսում ծեծկռտուքի մեջ ներգրավված լինելու լուրին արձագանքել են կուսակցութունից

Արթուր Վանեցյանի և Արտյոմ Վանեցյանի ծեծկռտուքի մեջ ներգրավված լինելու մասին դեղին, նույնն է, թե իշխանական մամուլով հրապարակվող տեղեկությունները կեղծ են։ Այս մասին գրել է Սոս Հակոբյանը.

«Արթուր Վանեցյանը վաղ առավոտից «Հայրենիք» կուսակցության գրասենյակում հանդիպումներ է անցկացնում քաղաքացիների հետ»։

Հ.Գ. նկարը՝ 21.08.2025թ., «Հայրենիք» կուսակցության գրասենյակ, ժամը՝ 17:15

Նշենք, որ լուր էր տարածվել, թե օրեր առաջ Կիպրոսի հանգստյան տներից մեկում ծեծի են ենթարկվել Արթուր Վանեցյանն ու նրա տղան՝ Արտյոմ Վանեցյանը։

Հավելեն նաև, որ լրատվամիջոցի ղեկավարը՝ Նանե Իսրայելյանը հետևյալ գրառումն է կատարել․

«Հենց նոր ինձ գրել էր շատ հայտնի լրատվականի տնօրեն և սպառնում էր․ փոխանցեք այդ ոչնչությшնը, որ ով ուզում է լինի, ինձ գրելուց «ՁԵԶ»-ը մեծատառով գրի, չափերը ճանաչի և կրթվի ինձ գրելուց առաջ։ Խառնել եք, պարոնայք, ինձ խառնել եք ձեր իմացած մնացածների հետ։ Չшփներդ ճանաչեք»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին