Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ ավտոբուսը ընթանում էր, և դրա մեջ գտնվել են մի քանի ուղևորներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ քննիչը։
Էրեբունու ոստիկանները պարզում են ավտոբուսի վարորդի ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Արտակարգ դեպք Երևանում․ կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի վրա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին