Վահրամ Սահակյանը բարոյականությունից է խոսում...
Համեմատում եմ ՀՀԿ կնանիքի ու Քիմ Քարդաշյանենց դեմքի արտահայտությունները Ծիծեռնակաբերդում...
Եվա Ռիվասը ասում է` էլ չկա Հայաստանի համար անելու...
Տեսնում եմ տաքսիստների «նստի տանեմ էլի PLZ» հայացքները...
Մի հատ ֆեյք ամբողջ օրվա կեղտոտ լրահոս է ապահովում...
Իրենց մամային հանուն երկու կոպեկի ծախողները ինչ-որ մեկին անբարոյական են անվանում...
Գազել եմ նստում... Ուր պատահի աղբ թափող խոզերի եմ հանդիպում ամեն քայլափոխի, ովքեր ասում են` «երԳիրը երԳիր չի»...
Կառավարության դեմը պիկետ են անում ընդդեմ Քիմ Քարդաշյանի, որի ժամանակ ավելի շատ մարդ է հավաքվում, քան գազի ու էլեկտրոէներգիայի թանկացման դեմ ակցիայի...
Հասարակական տրանսպորտի վարորդը 8 ժամի փոխարեն 16 ժամ է աշխատում, բայց օր է լինում գծատիրու... փողն էլ չի հասցնում տա, ու որ ղեկին մի հատ ծխում է, մեր «օրինապաշտ» քաղաքացիները զանգում են քաղաքապետարան բողոքվում...
Զգում եմ, որ դոդ լինելը ավելի է օգնում հարուստ լինել, քան խելքով լինելը...
Մարդուն ճանաչում եմ, ու զգում որ իր խոսացածի ու իրականության մեջ մի 5 տոկոս էլ նմանություն չկա...
Բայց... Քիմի հետևին այնօրվա կառավարությունում նկարած մուկը հինգ սանտիմետրից կտենաք, բայց արտագաղթելս չեք տենա...