▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտագաղթը խրախուսում է ոչ միայն աշխատատեղերի բացակայությունը

Արտագաղթը խրախուսում է ոչ միայն աշխատատեղերի բացակայությունը, այլ նաև եղած գործատուների կողմից առաջարկվող պայմանները, վերաբերմունքը աշխատողի նկատմամբ, մթնոլորտը, որը ստիպում է հազարավոր մարդկանց կամ թքել փողի վրա ու նստել տանը, լքել երկիրը, կամ էլ ատամները սեղմած աշխատել` ամեն աշխատանքային օրը որպես պատիժ ընկալելով.... 
Արտաքուստ հաջողությունների հասած հանրահայտ ֆիրման ներսից հաճախ կռացած ճորտերով պլանտացիայի է նման. մինիմալ վճարի դիմաց աշխատացնում են սահմանվածից շատ ավելին, երբեմն առանց հանգստյան օրերի... Ճիպոտը ձեռքներն է` "դժգոհ ես, կվռնդենք, գործ ման եկողները շատ են": 
Եվ որևէ վերահսկողություն չկա... Միջնադարից ավելի հետամնաց մթնոլորտ է աշխատաշուկայում....

Իզաբելլա Աբգարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին