▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանը վայր է դնում մանդատը

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։

Պատգամավորը համապատասխան դիմումն, արդեն իսկ, ներկայացրել է ԱԺ նախագահին:

***

Լուրեր են պտտվում, որ Արսեն Թորոսյանը կնշանակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան` Լիլիթ Մակունցի փոխարեն:

***

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին․ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը 2025 թվականի օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Հայտարարությունը հրապարակված է Աժ պաշտոնական կայքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին