▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարություն ու՞մ եք պետք

Ամբողջ մայրաքաղաքով, տո՛ հանրապետությունով մեկ մի վիրուս է շրջում, գրիպ է ինչ է, թե այլ տեսակ է, կոկորդացավ, հազ՝ բրոնխների, թոքերի բորբոքումներով…Հանգիստ շրջում ու վարակում է, իսկ մեր առողջապահության նախարարությունը փաստորեն էշի ականջում քնած է կամ էլ աշխատակիցները էկզոտիկ, վարակազերծ վայրերում հանգստանում են:

Սոցիալական ցանցերում մեռան գրելով, տուն չկա մեծ-փոքր չհազան, տառապեն ու վարակեն հարևան-բարեկամներին…

Մենք առողջապահության նախարարություն ունենք?...ՖԲ-ում չկան, մամուլի խոսնակ էլ չկա իրազեկի?...Դժվար է միջոցներ ձեռնարկել, կանխարգելիչ աշխատանքներ տանել, հաղորդումներ, տեղեկատվություն տալ?...
Լավ ում եք պետք, ում համար եք?...

Համոզված եմ հզոր, ուռճացված, բազմաքանակ, գալստուկավոր, խիստ-խիստ դեմքերով ապարատ ունեք…Դե զբաղվե՛ք, բա մենակ ալյուրին երկաթ՝ հավելանյութ խառնելն է ձեր գործն ու օրախնդիրը?...

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին