▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը ստախոս է և կեղծարար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ասում են, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լավ մասնագետ է, ճանաչված ուրոլոգ: Չեմ առարկում, մասնագիտական բարձր կարծիքներ եմ լսել:
Բայց իբրև նախարար՝ ստախոս է և կեղծարար:
Կաթողիկոսի հովանավորությամբ նախարար դարձածը վերջերս ամեն կերպ հովանավորում է այն բժիշկներին, որոնց թույլ տրված սխալների հետևանքով ծննդկաններ են մահանում:
Եթե նա թաքցնում է իրական պատճառները, հովանավորում, առայժմ մեղմ ձևակերպենք՝ ստախոս է:
Իսկ որ կեղծարար է նաև, բերենք հետևյալ օրինակը:
Օրերս ,,Ազատ գոտի,, հաղորդաշարին մասնակցում էր երկար տարիների գինեկոլոգ Գայանե Ավագյանը: Երկար տարիների փորձ ունեցող գինեկոլոգն արդարացրեց բժշկուհի Շուշանիկ Բախշյանին՝ ընդամենը նրա արարքը որակելով բժշկական վրիպակ... Այսինքն, ես պիտի գրեի բժիշկ, գրել եմ՝ բճիշկ: Վրիպակը սա է:
Հիմա կասեք, թե ինչ կապ ունի նախարարը:
Պարզվում է, որ գինեկոլոգ ներկայացած տիկինը 
Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրության առողջության պահպանման բաժնի պետն է:

Իսկ բաժնի պետն առանց նախարարի իմացության և նրա հետ պայմանավորվածության՝ չէր ներկայանա հեռուստահաղորդման...

Հ.Գ.- Այս մասին հրապարակում կարդացեք նաև Shabat.am կայքում: Աղբյուրը նշում եմ, որպեսզի ինձ նախարարը հիմա էլ գրագողության մեջ չմեղադրի:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Նախարարական ֆեյքերին խնդրում եմ վայնասուն չբարձրացնել, հայհոյանքներ չգրել իմ հասցեին, ինձ չահաբեկել...
Թքած կունենամ ձեր գրառումների վրա: 

 

 

 

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին