▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմեն Սարգսյանին սպանել է մահապարտ ահաբեկիչը»․ ԱԴԾ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել էր ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։

Ծառայության տվյալներով՝ 2025 թվականի սկզբից ի վեր ուկրաինական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում դիվերսիայի սցենարը, որի դեպքում թիրախի հետ միասին վերացվում են նաև հանցագործները։

«Նման օրինակներից են Մոսկվայի «Алые паруса» բնակելի համալիրում, Ստավրոպոլ և Լուգանսկ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնց ընթացքում զոհվել են ուկրաինական հատուկ ծառայությունների հսկողության ներքո գործող ՌԴ 3 քաղաքացիներ»,- հայտնել է ԱԴԾ-ն։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին։ Սարգսյանն ստացել էր ծանր վնասվածքներ և մահացել վերակենդանացման բաժանմունքում։ Ռումբը պայթել էր, երբ Սարգսյանն անվտանգության աշխատակիցների հետ գտնվում էր մուտքի մոտ։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին