«Արդյո՞ք Փաշինյանը Սամվել Կարապետյանին տեսնում է որպես հնարավոր մրցակից՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար»,- ասուլիսի ժամանակ դիմելով փաստաբան Արամ Վարդևանյանին՝ հարցրեց լրագրողը: Վարդևանյանը նշեց. «Քաղաքական մրցակից դիտարկում է, թե ոչ, կարծում եմ, հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանն ասել էր՝ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, ու դրան հաջորդեցին անթիվ գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքով, այդ տեսանկյունից, երևի թե, այլ բացատրություն, քան քաղաքական մրցակից դիտարկելը, չկա: Բայց հարցն ուրիշ բանում է. Սամվել Կարապետյանն այդ պահին իսկապես խոսում էր այն դիրքերից, որտեղից ինքը հանդես է եկել միշտ՝ որպես եկեղեցու պաշտպան»: *** |
«Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում պայմաններն այնպիսին են, որ, օրինակ, հիմա դրսում 30-32 աստիճան է, այնտեղ 42 է: Եթե այստեղ լինի 35-36, այնտեղ 45-46 է. սա որևէ դժվարություն առաջացրե՞լ է Սամվել Կարապետյանի համար, ո՛չ»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանանը՝ հավելելով՝ արդյո՞ք սա մարդկային է. «ՀՀ-ում ամենից շատ աշխատատեղ ստեղծած ու բարեգործություն կատարած անձին արձագանքը՝ 45-46 աստիճան շոգի պայմաննե՞րն են»: *** Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումից 1 ամիս անց գործով որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է հետապնդման քաղաքական բնույթը. պաշտպան «Հարց է առաջանում, այս դեպքում ինչու է Սամվել Կարապետյանը մինչ օրս մնում ապօրինի անազատության մեջ։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է Կարապետյանը ենթարկվում քաղաքական հետապնդման։ Իսկ եթե դա լիներ զուտ իրավաբանություն, ապա այսպես ասեմ ՝ քրեական օրենսգիրքը, եթե ոտքեր ունենար, ոտքերը վերցրած կփախչեր այս ապօրինություններից», - ասուլիսին ասաց Լիանա Գասպարյանը։ *** Միայն սին դատողություններ են իշխանությունը զավթելու վերաբերյալ. Սամվել Կարապետյանի փաստաբանը` քննչական մարմինների գործողությունների մասին «Կոչի դրվագի մասով ունենք փորձագիտական եզրակացություն, որտեղ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ»,–ասուլիսին ասաց Արմեն Ֆերոյանը։ Նա հիշեցրեց, որ փողերի լվացման, հարկերից խուսափելու մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել, մնացել է միայն կոչի դրվագը։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին կալանավորեցին ի պաշտպանություն եկեղեցու ելույթից հետո` այն որակելով իշխանությունը զավթելու կոչ։ |
«Արդյո՞ք Փաշինյանը Սամվել Կարապետյանին դիտարկում է որպես մրցակից». հարց՝ Արամ Վարդևանյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին