Արդշինբանկի Արտաշատի մասնաճյուղում գրավադրված ոսկիները 2016-2019թթ. հափշտակվել էր նույն բանկի կառավարիչի կողմից։ Հանցագործության բացահայտումից վեց տարի անց գործը դեռ դատարանում է, իսկ ոսկիներն էլ հաճախորդներին չեն վարադարձվել։
Պանորամա.am-ն է գրում ու նշում, որ խմբագրություն զանգահարած քաղաքացիները լուրջ մտահոգություններ ու կասկածներ ունեն, որ իրենց մի քանի մլն դրամի գրավադրված ոսկեղենը կարող են կորցնել։
«Դատական նիստերի մասին նրանք չեն ծանուցվում, բանկից էլ ի պատասխան իրենց հարցերի միշտ պատասխանում են, որ հափշտակված ոսկիներն իրեղեն ապացույց են ճանաչված ու իրավապահների հսկողության ներքո են։ Գործը դատարանը ստացել է 2021 թ. սեպտեմբերին։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ գործը հանձնված է դատարան, քննիչի տիրույթում որևէ ոսկի չկա։ ՔԿ-ից նաև ասացին, որ ոսկիների մի մասը հանձնվել է քաղաքացիներին։
Արդշինբանկից որևէ կերպ չցանկացան պատասխանել հափշտակված ոսկիների ճակատագրի մասին հարցերին։ Խնդրեցին գրավոր ուղարկել հարցերը։ Հարցերը մայիսի 22-ին ashb@ardshinbank.am էլ. փոստին.
Բանկից մասնավորապես հարցրել ենք.
Գողությունից գրեթե վեց տարի անց տուժած հաճախորդներից քանի՞սի գրավադրված ոսկին է վերադարձվել։
Արդշինբանկը քանի՞ անգամ է միջնորդություն ներկայացրել դատարան որպես իրեղեն ապացույց ճանաչված ոսկին բանկին տրամադրելու, ապա նաև տուժողներին վերադարձնելու վերաբերյալ։ Բանկն արդյոք արե՞լ է հնարավորը, որպեսզի հաճախորդներին վերադարձվի գրավադրված գույքը։
Տնօրինութան կարծիքով, տարիներ շարունակ ինչո՞ւ է ձգձգվում հափշտակության գործի քննությունը։ Հնարավո՞ր է՝ գործը վաղեմության ժամկետի ավարտին հասցնելու միտում կա։
«Դատալեքս»-ում հրապարակված նյութերի համաձայն, Սարգիս Գարեգինյանը, հանդիսանալով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի նյութական արժեքների համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել է ՓԲԸ-ի շահերին հակառակ, իր օգտին, մասնաճյուղի արժեքների համար նյութապատասխանատու մյուս անձանց` Շուշանիկ Հարությունյանի, Հովինե Սարգսյանի և վերջիններիս պարտականությունները կատարած Հայկանուշ Արշակյանի, Վարդինե Բաբայանի, Սոնա Սարգսյանի օժանդակությամբ, ուրիշի գույքի յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2016 թվականի վերջերից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արտաշատի մասնաճյուղում 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով` 48.350.040 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա իրերը դուրս է բերել դրամապահոցից»,-գրել է սկզբնաղբյուրը։