«ԴՕԿ» կուսակցության լրատվականը գրում է․
Հարգելի հայրենակիցներ,
Պայմանավորված դռնփակ դատական նիստերով՝ օրենքով արգելվում է հրապարակել այն դատավարական գործողությունների բովանդակությունը, որոնք հասանելի են միայն դատավարության մասնակիցներին։ Այս հանգամանքով պայմանավորված՝ «ԴՕԿ» կուսակցության անունից հայցում ենք ձեր ներողամտությունը։
Մի բան, սակայն, ակնհայտ է՝
Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց երբեք չի մահանում։
Արդարությունը հաղթելու է։
Հարգանքով՝
«ԴՕԿ» կուսակցություն
Կուսակցությունից նաև տեղեկացրել են, որ Վարդան Ղուկասյանի գործով դատական լսումները,որը տևեց մոտ վեց ժամ,ավարտվել է և հերթական դատական լսումները տեղի կունենան հուլիսի 23 ին։
Դիտեք նաև՝