▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախ» իմ երաժշտության անունն է, որ իրենց դուր չի գալիս, պիտի փոխե՞նք. Արա Գևորգյան

«Արցախ» իմ երաժշտության անունն է, որ իրենց դուր չի գալիս, պիտի փոխե՞նք. Արա Գևորգյան

«Արցախն» ընդամենը իմ բազմաթիվ ստեղծագործություններից մեկի անունն է իմ  երգացանկում, ԱրմենիաSputnik–ին ասել է կոմպոզիտոր Արա Գևորգյանը` արձագանքելով Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին՝ հայ գեղասահորդների ելույթի վերաբերյալ․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են Արցախ չկա` ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի՞։ Այդպես չէ, ես համաձայն չեմ։ Ես ստեղծագործություն ունեմ Վան, Մուշ, Արարատ, Սիս, Ադանա, Վաղարշապատ, Ադանա... հիմա ի՞նչ, վերնագիրները պետք է փոխե՞նք։  Հեղինակի իրավունքն է, ինչ ուզում դնում է իր ստեղծագործության անունը»,– ասաց կոմպոզիտորը։ 

📎Նշենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու Արա Գևորգյանի  «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն այսօր բողոք է հայտնել Հայաստանը ներկայացնող գեղասահորդների կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին