Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտյան Նիկոլ Փաշինյանը փաստացի ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ հայտարարելով, որ ՀՕՊ համակարգը 44-օրյա պատերազմի օրերին մետաղի ջարդոն էր։ Նա ինքն էր Հորդանանից 27 միլիոն դոլարով գնել «Օկա-Օսա» համակարգեր, որոնք պատերազմի առաջին իսկ րոպեներին ոչնչացվել էին՝ անգամ չհասցնելով գործարկվել։
Ինչքան էլ փորձես քո իսկ քննիչ հանձնաժողովների զեկույցները պահել արխիվներում, միևնույն է՝ քո սեփական հայտարարություններն են դառնալու դատավճիռդ։
Պատերազմի օրերին ցանկացած մասնակից իր աչքով տեսել է Նիկոլի «գնումների» հետևանքները»։
***
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես իրոք չեմ պատկերացնում - ոնց կարելի է զզվանքով չվերաբերել գերագույն թշվառի հանրային կերպարին։ Էլ չեմ խոսում՝ նրա ձեռքի տակ աշխատելու, նրա հակահայ հրահանգները կատարելու մասին։
50 հոգի հավաքվեք՝ տանեմ էսինչը ցույց տամ, տանեմ էնինչը ցույց տամ… Տար Եռաբլուրը ցույց տուր։ Տար Տեղ գյուղից ու Զոդից ընդհատվող ճանապարհները ցույց տուր։
Ինչքան էլ թպրտաս, հատուցման օրը հո՞ մի օր գալու է։ Հո՞ բոլորիցս լավ գիտես քո բերած աղետի իրական մասշտաբը։ Հո՞ բոլորիցս լավ գիտես մեղքիդ իրական ծանրությունը»։
***
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկվա նկար ա, բայց կարծես արտացոլի նախագահի արձագանքը Նիիկոլի առավոտվա հիստերիկություններին։
Թե բա. «Հեսա սկանավորում եմ բանակցային գործընթացի փաստաթղթերը (ներառյալ 2019 թվականի՝ համանախագահների առաջարկը) ու ՄԻՆՉԵՎ տարվա վերջ կհրապարակեմ:
Էդ ինչ դանդաղ սկաներ ա, Նիկ, տենց լավ չի, ընտրություններից հետո հրապարակի, ան****»։
Դիտեք նաև՝
***
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանությունների բերած 5-6 մլրդի զենքերը դու՝ Նիկոլ, հանձնեցիր Ադրբեջանին, որը մեզ ցույց տվեց Ալիևը Բաքվի պարադի ժամանակ։
Զենք ցույց տվող ես, 5-6 մլրդի զենքերը չհանձնեիր հակառակորդին։
Մի բան էլ իմացի, քո ղեկավարած երկիրը ատոմային բոմբ էլ ունենա, դատապարտված է պարտության, քանի որ զենքի կիրառման համար լեզուն չի օգնում։
Վառ ապացույցն «Իսկանդեր»-ի չկիրառումը 44-օրյա պատերազմի վճռական պահին»։
***
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում էի, չէ՞, դուք պետք է վախենաք և՝ ոչ միայն դուք․
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խոսեց մոտ յոթը ժամ, խոսեց հանդարտ, հանգամանալից, ճշգրիտ և անկեղծ։ Ուղիղ եթերում կեսգիշերից առաջ և հետո, ժամեր շարունակ «Իմնեմնիմի» փոդքաստը լսում էր մոտ 26 հազար մարդ։ Չէի էլ կասկածում, որ եղունգները կրծողը ևս լսում էր, և, ապացույցը չուշացավ, լուսադեմին, մոտ ժամը հինգին հաղորդումն ավարտվեց, իսկ արդեն ժամը վեցի կողմերը կապիտուլյանը սկսեց խենթանալ, ստատուս-ստատուսի հետևից, ու՝ մեկը մյուսից անհիմն բաներ։ Քանի որ դրա դեպքում խելագարության կանխավարկածը էնքան էլ մութ բան չէ, չանդրադառնամ գրառումներին։
Խոսքս ուղղված է այլոց՝ և նրանց, որ 2018-ին բոբիկացած մեյդան էին դուրս եկել և նրանց, որ մինչ այսօր դեռ մնում են դրա կողքին։ Սթափվեք տղերք, բոլորիդ փուռն է տալու։
Շերտ առ շերտ նորից լսեք նախագահ Սարգսյանին, եթե գիշերը քնահարամ չեք ընկալել, լսեք, խելքն էլ հո պարգևավաճար չէ, որ դա տա կամ չտա, խելք ունեք, ճիշտ հետություն կանեք, խելք չունեք՝ կմնաք կզած դրա առաջ։
Հ․Գ․ Երկիր կառավարելը ճանապարհ անցած, պետականամետ, քաղաքական-պետական գործիչների գործն է և ոչ՝ դուրսպրծուկների։ Տեսաք, թե ինչ եղավ, երբ երկրի «կառավարիչ» դարձավ այս թյուրիմացությունը»։
***
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ուշադիր հետևել ու ծանր է տարել Սերժ Սարգսյանի՝ շուրջ յոթ ժամանոց ուղիղ հարցազրույցը:
Առավոտ լուսո՝ ժամը 06-ից մինչև 08-ը, կապիտուլյացիա ստորագրած անձն իր ֆեյսբուքյան էջում արդեն հինգ հատ ստատուս է հրապարակել: Ու դեռ կշարունակի հրապարակել, կարծում եմ:
Երրորդ նախագահի հարցազրույցում շոշափված թեմաները բավականին զգայուն ու թափանցիկ էին՝ հատկապես դրսի ու ներսի կոնկրետ հասցեատերերին արված քաղաքական ակնարկները:
ՔՊ-ում դեռ երկար են վերլուծելու ասվածի հետևանքները:
Հ.Գ. 1
Բա, եթե այդպես վստահ խոսում ես վերջին տարիների սպառազինությունը, տեխնիկան ու ինժիներական նորարարությունները ցույց տալուց, ինչո՞ւ ես այդպես նսեմացել ու կուչ եկել Բաքվի ռեժիմի առջև: Ինչո՞ւ ես մինչև վերջին տարածքն ու կենսական ռեսուրսը հանձնում թշնաուն: Ինչո՞ւ է ավելի ու ավելի սաստկանում «Զանգեզուրի միջանցք» խոսույթը:
Բա, որ լավ կառավարիչ, անվտանգության լավ երաշխավոր ու լավ բանակցող ես քեզ համարում, ո՞ւր է Արցախը, ո՞ւր են մեր Զինված Ուժերի լավագույն տղերքը, ո՞ւր է մեր ժողովրդի հպարտությունն ու ապագայի նկատմամբ հավատը, ո՞ւր է ինքնիշխան ու ապահով Հայաստանը...
Սպառազինությունը ցույց տալու համար չէ, այլ պետության շահերն առաջ տանելու և անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանելու համար:
Քեզ ու խունտային վստահված հայրենիքը, նրա պաշտպանության համար կուտակված ահռելի դիվանագիտական, ռազմաքաղաքական ու սպառազինության ռեսուրսները հանձնել եք թշնամուն ու եկել հիմա ի՞նչն ես ուզում ցույց տալ, եվրադիտորդների՞ն...
Հ.Գ. 2
Հիմա կարծում եմ պարզ է, թե ո՞րն էր Սերժ Սարգսյանի ելքը փակելու՝ վերջին օրերի դատաիրավական քյանդրբազության նպատակը»։
***
Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը այսօր՝ «Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. իմ սխալը» անվանումով հերթական տեսաուղերձն է հրապարակել, որտեղ իր կարծիքն է արտահայտել և նշել իր սխալը…
Պարոն Փաշինյան, Ձեր ամենամեծ սխալը հիմա եք գործում՝ անտեսելով արցախցիներին և նրանց միջազգային իրավունքները։ Եվ եթե մինչ 2023 թվականը Դուք կարող եք ինչ-որ հիմնավորումներով արդարանալ, ապա նման անտեսումն ու արհամարումը անհնար է արդարացնել, քանզի ձեր արհամարանքի արդյունքում արտագաղթի թվերն է աճում, ինչը, մեղմ ասած, մեծ վնաս է Հայաստանի համար։ Համոզված եմ, եթե արցախահայերի տեղը պարսիկ, քուրդ կամ այլ փախստականներ լինեին, Դուք անձամբ մի քանի անգամ կհանդիպեիք՝ հետաքրքրվեիք այդ մարդկանց վիճակի մասին…
Հարց է ծագում՝ ինչո՞ւ։
Վաղ թե ուշ՝ Դուք այս հարցին պետք է պատասխանեք…»։