▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի ստորոտին պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

 

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ շրջանով անցնող և Իրանից Թուրքիա բնական գազի ներմուծումն ապահովող գազատարը պայթեցվել է: 
Սիսի (Փոքր Մասիս) ստորոտին գտնվող Հալլաչ գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից համապատասխան  աշխատանքներ են իրականացվում տեղանքում:
Ըստ թուրքական «Radikal»-ի՝  շրջանառվում է վարկած այն մասին, թե պայթյունի հեղինակը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) զինյալներն են, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:
Աղբյուր`    Ermenihaber

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ շրջանով անցնող և Իրանից Թուրքիա բնական գազի ներմուծումն ապահովող գազատարը պայթեցվել է: Սիսի (Փոքր Մասիս) ստորոտին գտնվող Հալլաչ գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից համապատասխան  աշխատանքներ են իրականացվում տեղանքում:

Ըստ թուրքական «Radikal»-ի՝  շրջանառվում է վարկած այն մասին, թե պայթյունի հեղինակը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK) զինյալներն են, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:

 

Աղբյուր`    Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին