▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արամ Զավենի Սարգսյանի թեկնածուի թիմից ստացված «դանոսն» է վարույթի հիմքում »

Թարմացում․ Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար: Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,–գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին։ Արա Զոհրաբյանն իր էջում (մեկնաբանության դաշտում) լուր է տալիս, որ. «Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»։
Հուսանք, որ փաստաբանական ծավալուն աշխատանքն արդյունք կտա ու ձերբակալվածները շուտով ազատ կարձակվեն։ Հիշեցնեմ, որ այս վարույթի հիմքում Վաղարշապատ համայնքի ընտրություններում Արամ Զավենի Սարգսյանի թեկնածու Հ.Մ-ի (սկի անո՛ւնը չեմ ուզում տալ) թիմից ստացված «դանոսն» է, որն առերևույթ պարունակում է սուտ մատնություն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին