Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրի գլխավոր արևմտամետ Արամ Սարգսյանն էլ ա հայտարարում, որ կուսակրոնության թեման խնդիր չի ու իրական խնդիրը կապված ա եկեղեցու սպասավորների օտարերկրյա շահերի, կոնկրետ՝ ռուսական շահի սպասարկման հետ:
Մի կողմ թողնենք Արամ Սարգսյանի փորացավը: Տարօրինակ կլիներ, եթե ինքը նման թեմայից չխոսեր: Փաստն այն ա, որ ՔՊ-ին ու անձամբ Փաշինյանին պաշտպանող ու նրանց հետ իշխանության փայատեր հանդիսացող անձը, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, հայտարարում է, որ եկեղեցականների դեմ իրականացվող արշավում Փաշինյանի կողմից թմբկահարվող գործոնն ընդամենը պատրվակ ա: Եթե թարգմանենք մեր խոսակցական լոզվով, ապա Արամ Սարգսյանն ու որոշ այլ արևմտամետներ, որոնք նույնպես պնդում են, որ կուսակրոնության թեման ընդամենը պատրվակ ա, Փաշինյանին մեղադրում են ճղճիմության մեջ: Համաձայնեք, որ միայն ճղճիմը կարող է հրապարակայնորեն դիմացինի անձնական խնդիրը շահարկել՝ նրա հետ հակամարտելու համար: (Հանգստացեք, հարգելիներս: Դա իմ գնահատականը չի: Դա ձեր սիրելի այն մարդկանց գնահատականն ա, որոնք պնդում են, որ կուսակրոնության թեման ընդամենը պատրվակ ա: Ուղղակի իրենք գնահատականի բացատրությունն են տալիս, իսկ ես՝ գնահատականն եմ արձանագրում):
Ինչ վերաբերում ա եկեղեցականների կողմից օտարկերկյա շահերի սպասարկմանը կամ գործակալ լինելուն, ապա բարի եղեք պաշտոնապես իրերն այդպես էլ կոչել: Ունե՞ք փաստեր: Խնդրեմ, ներկայացրե´ք: Ենթադրո՞ւմ եք: Իսկ մենք ձեր մասին ինչե՜ր կարող ենք ենթադրել... Սակայն, ի տարբերություն մեզ, դուք իշխանություն կամ իշխանության աջակիցներ եք, ու եթե փաստեր չունեք, ապա ձեր արածն ընդամենը էժանագին դեմագոգիկ զրպարտություններ են ու քաղաքական տեռոր:
Ի դեպ, անդրադառնալով նաև այն հարցին, թե արդյո՞ք 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունների ընթացքում չի եղել իշխանությունների, կոնկրետ՝ Վազգեն Սարգսյանի միջամտությունը, Արամ Սարգսյանը ոչ միայն հերքում ա նման միջամտության հնարավորությունը, այլև իր տեսանկյունից մանրամասնորեն բացատրում ա, թե ինչու էր ներկայիս Կաթողիկոսի ընտրվելն անխուսափելի: Դե այս հարցում էլ գնացեք ու բանավիճեք Արամ Սարգսյանի հետ, զմիմեանս ապացուցեք, թե ձեզնից ով ա ճիշտ. Կաթողիկոսը կեղծիքո՞վ ա ընտրվել, թե՝ ոչ: Ու երբ իրար համոզած կլինեք, նոր՝ կխոսենք»:
«Արամ Սարգսյանն ու որոշ այլ արևմտամետներ Փաշինյանին մեղադրում են ճղճիմության մեջ». Հարութ Ուլոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին