▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Aram MP3-ի նոր աշխատանքը «կրում է» բոլոր թանկանոց տեսահոլովակներին

Aram MP3-ի տեսահոլովակը և՛ օրիգինալությամբ, և՛որակով առաջատարն է: Երկու օր առաջ Արամը, ով իմ համար մերօրյա երգարվեստի թիվ մեկ երգիչն է (Թաթան հաշվի մեջ չի), ներկայացրեց իր տեսահոլովակը:

Երգի մասին ոչինչ չեմ կարող ասել ու չեմ էլ ուզում, Արամի ձայնի մասին ամեն մեկս իր կարծիքը ունի, այ բայց այն փաստը, որ տեսահոլովակի նման տեսահոլովակ դեռ ոչ մեկ չի ունեցել դա անժխտելի է: 

Ես խիստ կասկածում եմ, որ այս տեսահոլովակի բյուջեն, ինչպես ոմանցը, կազմել է 10 հազար դոլլարից ավել, բայց ինքը այնքան օրիգինալ, այնքան պոզիտիվ, այնքան հետաքրքիր տեսահոլովակ է, որ «կրում է» բոլոր թանգնոց տեսահոլովակներին,.... Տեսահոլովակի որակի մասին էլ չասեմ. նման լուսային հետաքրքիր լուծումներով տեսահովովակ մենք իրականում չենք էլ ունեցել, նման հետաքրքիր ու պարզ, բայց տեսարժան, սցենարով: 

Ես անձամբ շատ կարամ գրեմ այդ տեսահոլովակի մասին ու այն պատճառով չէ, որ ինչքան «աստղ» կար այդ տեսահոլովակում էր, այլ նրա համար, որ Արամի արած գործը շատ հետաքրքիր է, շատ դիտարժան է, որակով, չհոգնեցնող ու թեթև: 

Այնպես որ, ես կասեմ, որ Արամը դեռ երկար ժամանակ կմնա մեր երգարվեստի առաջատարներից ու կապ չունի, որ նա հումորիստ է ու մասնագիտությամբ բժիշկ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին