«Այսօր սկսում ենք Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը»,- այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ իր ելույթի մեկնարկին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Առաջարկում եմ 3 քայլ, թե ինչպես խաղաղ հասնել իշխանափոխության, ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Պետք է պատրաստ լինենք և աշխատենք գնանք դեպի ընտրություններ, հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին․․․ Խոսեք ձեր հարևանների, բարեկամների հետ, բացեք նրանց աչքերը։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, ամեն մեկը եթե կարողանա 3 հոգու աչքերը բացել, վստահեցնում եմ՝ մի քանի ամիս հետ իրավիճակը կփոխվի, այս իշխանությունը մնալու շանս չի ունենալու»,- նշեց Կարապետյանը։
|
|
«Այս իշխանությունը չունի կարմիր գծեր, և այդ կարմիր գծերը սահմանում է հայ ժողովուրդը՝ իր դիմադրությամբ»,- Ազատության հրապարակում մեկնարկած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։ «Եվ հիմա պահանջում ենք՝ ձեռքներդ հեռո՛ւ քաշեք մեր Եկեղեցուց, պահանջում ենք՝ ազատություն Սրբազաններին, պահանջում ենք՝ ազատություն քաղբանտարկյալներին, պահանջում ենք՝ ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին»,- ընդգծեց Ալեքսանյանը։ *** |
|
«Հայաստանում ամենահակապետական կառույցն այսօր իշխանությունն է»,- այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ «Այս իշխանության խոսքերը պետք է անտեսել, դրանց ետևում սարսափելի մասշտաբների հասնող սուտն է և կեղծիքը։ Չի կարելի հավատալ նրանց պնդումնեին ու փաստարկներին, պետք է պայքարել՝ հաշվի առնելով, որ այս իշխանությունը կեղծում է ամեն ինչ»,- ընդգծեց Սահակյանցը։ Նրա խոսքով՝ իշխանությունը նետվել է Եկեղեցին՝ վերջին սյունը քանդելու, բայց դա չի հաջողվելու նրանց․ «Հաղթանակների շարքը կսկվի այն պահին, երբ մենք կկանգնենք Եկեղեցու կողքին»։ *** |
|
«Կալանքը վերածվել է սովորական երևույթի»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ բռնապետական որևէ մի վարքագիծ հավերժ և արդյունավետ չէ։ *** |
|
«Ինչքան պայքարի ոգին մարում է, այնքան իշխանությունների ախորժակը մեծանում է, սանձարձակությունը նոր բնագծեր է նվաճում։ Բոլորը մի կողմ պետք է դնեն իրենց տարաձայնությունները և կարողանան գոնե այս ազգի նկարագիրը պահպանել»,- Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը։ «Մենք հերթական անգամ կորցնում ենք մեր էտալոնային արժեքները։ Կենցաղային հանցագործի մակարդակի են հասցրել ազգային բարերարին, Սրբազաններին, դա ուղիղ հարված է մեր ազգային բուրգի կազմաքանդմանը։ Պետք է մեկ բռունցք դառնալ, ալտերնատիվ օրակարգ ձևավորել և ցույց տալ, որ այս ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որի հետ կարելի է այսպես վարվել»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ, լինելով շինծու գործերով մեղադրված անձ, հավատում է՝ օդից անգամ կարող են գործ հարուցել։ Նրա խոսքով՝ դեպքերի հերթականությունը վկայում է, որ ուղիղ ցուցում կա Վեհափառ հայրապետի դեմ։ *** |
|
«Հայաստանում կալանքը ամենից հաճախ լսվող բառերից է, Հայաստանում կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար․ ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում մեկնարկած «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Իրավունքի գերակայությունը, իրական արդարադատությունը վերացական հասկացություններ չեն, բոլորիս առօրյա կյանքի կենսական մասն են, և երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, անպայման ունենալու ենք պառակտում, վախ անարդարություն»,- նշեց Վարդևանյանը՝ կոչ անելով փոխել միջավայրը և միասնաբար ասել՝ այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ։ ***
|
«Առաջարկում եմ 3 քայլ, թե ինչպես հասնել իշխանափոխության»․ Նարեկ Կարապետյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին