| Թարմացում․ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր տեղի ունեցած վթարին, շնորհակալություն է հայտնել անհանգստության համար ու նշել, որ ծնողների կյանքին վտանգ չի սպառնում։ 
 | 
Արագածոտնի մարզում վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները. նրանք «Ֆորդով» բախվել են քարով բարձված բեռնատարին,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Մինասյանի ծնողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
| Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Փարպի բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս «Ford» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարով բարձված «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: | 
 
      


 
           
             
             
             
             
            