▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրի թաղապետի ճկույթը, որը ժամանակին կտրել եւ ուղարկել է Վովա Գասպարյանին

«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է. Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Երեւանի ավագանու վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ իր ճկույթն ի նշան հավատարմության կտրել եւ ուղարկել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր։ Հիմա չեմ ուզում դրանից խոսել»,- ասել էր Լիդեր Հովո անվամբ առավել հայտնի նախկին ոստիկանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանը թաղապետ նշանակվեց ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումից հետո:

Արաբկիրի թաղապետի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ նրա հրապարակած լուսանկարներում միշտ ձախ ձեռքն ամբողջ բացվածքով չի երեւում: Հավանաբար նա հրահանգել է իր լուսանկարչին, որ խնամքով թաքցնի ձախ ձեռքի ճկույթ: Իր հերթին Հովհաննես Վարդանյանը ձեռքը կիսաբռունց է անում, կամ ավելի հաճախ աջ ձեռքի ափով ծածկում է ձախ ձեռքը:

Որպես ասվածի հավաստիք ներկայացնում ենք Լիդեր Հովոյի լուսանկարներից մի քանիսը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին