|
«Արաբկիրի փոխոստիկանապետ Բաղյանն ի՞նչ էր կորցրել Հովհաննավանքում, Ղազարյանն ի՞նչ էր անում այնտեղ»,- դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հիշեցնենք՝ երեկ կարգալույծ քահանայի մատուցած պատարագի ժամանակ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել եկեղեցու տարածքում: *** |
||
|
«Վերջերս ձեզ համար գնվել է մեքենա՝ 125 հազար դոլար արժողությամբ: Դուք այդ որոշման մեջ մասնակցություն ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Եթե 80 հազար դոլարով մեքենա գնվեր, ձեզ համար խնդիր կլինե՞ր»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Մեքենան ձեռք չի բերվում Արփինե Սարգսյան անձի համար, այլ՝ ՆԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող անձի համար: Ես Պետական պահպանության ծառայությունից եմ օգտվում, կան չափանիշներ, ըստ այդմ հանձնարարվել է գլխավոր քարտուղարին՝ նոր մեքենա ձեռք բերվի ու մրցույթը կազմակերպվել է»,- ասաց նախարարը: ***
|
«Արաբկիրի փոխոստիկանապետն ի՞նչ էր անում Հովհաննավանքում». Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


